Ամերիկացի շոումեն Ադամ Քարոլայի Datsun 260Z կուլտային մարզական մեքենան L28 շարժիչով, որը մասնակցել է IMSA մրցարշավներին, վերջերս վաճառվել է 80 000 դոլարով ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքում, գրել է Motorious-ը։

1970-ականների կեսին Bob Sharp Racing ընկերության արտադրած մեքենան հարուստ անցյալ ունի որպես գովազդային մեքենա, ներառյալ R.J. Reynolds Tobacco Company ծխախոտի ընկերության հովանավորությունը։

Ապակե-պլաստիկե թափքը՝ G-աձեւ քթով եւ հնաոճ Camel GT գունավորումը դեղին, կամիր եւ դարչնագույն շերտերով հարգանքի տուրք են ավտոսպորտում ունեցած նրա արմատներին։

Datsun 260Z-ը ենթարկվել է մոդիֆիկացիայի մրցարշավների մասնակցելու համար։ Ուժային ագրեգատը՝ 2,8 լիտրանոց շարժիչ, եռակի Mikuni կարբյուրատորով, որն ապահովում է բացառիկ արտադրողականություն։ Nissan Competition-ի «Option 2» հինգ աստիճանանոց մեխանիկական փոխանցատուփի հետ միասին այն ապահովում է փոխանցումները մրցարշավի ճանապարհին։

Լրացուցիչ մրցարշավային դետալները ներառում են առջեւի եւ հետեւի սփոյլերները, լապտերների շրջանակները, հետին սեւ վահանակը եւ արտաքին անջատիչը սնուցման արագ անջատման համար։ Ներսակողմն ունի արագ հանվող ղեկանիվ եւ տախոմետր, ինչպես նաեւ օժանդակ Stewart Warner սարքեր, որոնք ապահովում են արտադրողականության հիմնական ցուցանիշները։ Սպիդոմետր եւ օդոմետր չկան, ուստի հիմնական ուշադրությունը հատկացվում է զուտ մրցարշավային գործնականությանը։