Tesla էլեկտրական մեքենաների արտադրության ամերիկյան հսկան հինգշաբթի հայտնել է, որ նոյեմբերի 1-ից մշտական աշխատատեղեր կտա 500 ժամանակավոր աշխատողների իր գերմանական մեգագործարանում, որը գտնվում է Բեռլինից ոչ հեռու։ Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրողը սա անվանել է «էլեկտրական մեքենաների արտադրության հետագա զարգացման լավատեսական գնահատական»։

Գրյունհայդե համայնքում, Tesla-ի միակ եվրոպական մեգագործարանում, աշխատում է մոտ 12 000 մարդ։

Tesla ընկերությունը հյատնել է, որ անձնակազմի վերջին ժողովի ժամանակ արտադրական խորհրդի ղեկավար Միքայելա Շմիտցը ղեկավարությանը կոչ է արել կրճատել ժամանակավոր աշխատանքը եւ ավելի շատ աշխատողներ ընդգրկել մշտական աշխատանքի համար։