Ավտոարտադրող Jaguar-ը վերսկսել է E-Type-ի արտադրությունը շատ սահմանափակ քանակությամբ՝ նշելու համար օրիգինալ GT մոդելի՝ վաստակած հանգստի անցնելու 50 ամյակը, գրում է Autocar-ը։
Պատմական ավտոմեքենաներով զբաղվող Jaguar Classic ստորաբաժանումն օգտագործել է բնօրինակ գծագրերը՝ զրոյից ստեղծելով երկու նոր E-Type մոդելներ Հարավարևելյան Ասիայի հաճախորդի համար՝ կես դար անց դրանք ներկայացնելով իբրև Քովենթրիի հոսքագծից օրիգինալ ավտոմեքենայի վերջին նմուշօրինակ:
Երկու ետբացվող տանիքով կուպեներն էլ՝ մեկը Signet կանաչ, իսկ մյուսը՝ օպալասև նրբերանգներով. գունապնակի երկու տարբերակներն էլ ներկայացվել են 1974 թվականի օպցիաների ցանկում:
Jaguar-ը չի հայտնել ճշգրիտ հզորությունը, բայց դա անկասկած ավելի բարձր է, քան I Series-ի 265 ձիաուժ հզորությունը:
Հոբելյանական E-Type մոդելներում կան նաև Bridge of Weir-ի ձեռագործ կաշվե նստատեղեր, ալյումինե կենտրոնական նեցուկով՝ փորագրված օրիգինալ E-Type դիզայնով, և արծաթագույն անջատիչ սարքերի վահանակի վրա: Միևնույն ժամանակ, բիրմինգհեմյան հանրահայտ Deakin & Francis ոսկերչական ընկերությունը «այսբերգ» նշանները զարդարել է 18 կարատանոց ոսկով և սադափով:
Դեռևս տեղեկություն չկա՝ երկու «նոր» E-Type-ները որքան կնստեն սեփականատիրոջ գրպանին, բայց դրանք զգալիորեն ավելի թանկ կարժենան, քան 2021 թվականին թողարկված՝ 315 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ Jaguar Classic-ի «վերածնված» E-Type-ը:





























