Նորվեգիայի հյուսիսում հինգշաբթի մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, հայտնել են ոստիկանությունից և երկաթուղային օպերատոր SJ-ն:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ գնացքում գտնվող 90 ուղևորներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել»,-ասված է SJ-ի հաղորդագրության մեջ։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ռելսերից դուրս են եկել գնացքի լոկոմոտիվն ու հինգ վագոնները:
Նորվեգական VG օրաթերթը ռելսերից դուրս գալուց հետո կողքի վրա ընկած լոկոմոտիվի լուսանկարներ է հրապարակել, որոնք, թերթի տվյալներով, արվել են դեպքի վայրում գտնվող մարդիկ:





























