Sotheby's բրիտանական աճուրդի տունը նոյեմբերի 14-ին աճուրդի կհանի Ferrari 248 մրցարշավային ավտոմեքենան՝ Միխայել Շումախերի «մարտական» մեքենաներից մեկը, որն օգտագործվում էր Ֆորմուլա 1-ում 2006 թվականի սեզոնում։

Ինչպես նշում է Drom.ru-ն, լոտի նկարագրության մեջ նշվում է, որ թիվ 254 գործարանային ծածկագրով ավտոմեքենայում Շումախերը շահել է այդ մրցաշրջանում իր շահած յոթից հինգ գրան պրի, ներառյալ՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի գրան պրին, երեք մրցավազքի ժամանակ երկրորդն է հատել վերջնագիծը, նվաճել երեք pole position և անցկացրել չորս ամենաարագ պտույտներ կատարել ավտոմրցավազքում:

Բացի դրանից, պնդում են, որ հենց այս ավտոմեքենայով է Միխայել Շումախերը գերազանցել Այրթոն Սեննայի անձնական ռեկորդը՝ իր կարիերայում նվաճած pole position-ների քանակով:

Մեքենայի իսկությունը հավաստել է Scuderia Ferrari-ին և հաստատվել հատուկ վկայականը։

Ներկայիս սեփականատերն այս ավտոմեքենան 2007 թվականին իր անձնական հավաքածուի համար գնել է անմիջապես ընկերությունից:

Ferrari 248-ը սեզոնի մեկնարկին համալրված էր 730 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց V8 շարժիչով՝ և 785 ձիաուժ՝ մինչև 2006 թվականի սեզոնի ավարտը: