BMW-ն կթողարկի M2 մոդելի հատուկ տարբերակը՝ մեխանիկական փոխանցման տուփով։
Ինչպես հայտնում է motor.ru-ն, բավարական ապրանքանիշի ինժեներները կհավաքեն այդ ավտոմեքենաներից միայն 30-ը, որոնք, ի տարբերություն սովորական M2-ի, զինված կլինեն բացառապես վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփով։ Բացի դրանից, ավտոմեքենաները տարբեր ներքին հարդարում կունենան։ Բայց տեխնոլոգիական առումով փոփոխություններ չեն լինի։
BMW M2 Coupe 30 Years Edition-ը հասանելի կլինի Frozen Portimao Blau metallic և Frozen Pure Grey metallic երանգներով: Կուպեի ինտերիերում կլինեն շերեփանման նստատեղեր՝ պատված կարմիր կամ սև Merino կաշվով, ինչպես նաև ածխածնային մանրաթելից ներդիրներ և ալկանտարայով (արհեստական թավիշ) պատված ղեկ:
Հատուկ տարբերակը կշարժվի 480 ձիաուժ և 550 Նմ պտտապահ զարգացնող երեք լիտրանոց «վեցյակով» երկու տուրբո կոմպրեսոր։ Նմանատիպ շարժիչ է տեղադրված նաև սովորական M2-ին: Ընդ որում, 30 Years Edition-ը հասանելի է բացառապես վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփով:
BMW M2 Coupe 30 Years Edition-ը Մեքսիկայում կվաճառվի 107 հազար 650 դոլար: Այսպիսով, սովորական M2-ի համեմատ՝ սահմանափակ թվով թողարկված մոդելը փոքրաթիվ գնորդների գրպանին 20 հազար դոլարով ավելի կնստի:





























