Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ Հիլդեգարդ Մյուլերը հայտարարել է, որ մինչև 2035 թվականը մոտ 190 հազար աշխատատեղ կարող է վտանգի տակ լինել, գրում է Bild-ը։
Դա վերաբերում է ոչ միայն լուրջ ճգնաժամի մեջ գտնվող Volkswagen կոնցեռնին, այլեւ բազմաթիվ մատակարարների։ Փորձագետները նշում են, որ նման ռիսկերը, որոնց բախվում է արդյունաբերությունը, կապված են նաև էլեկտրական մեքենաների անցման հետ։
Մյուլերի խոսքով՝ Գերմանիայում ավտոարդյունաբերության զարգացմանը խոչընդոտում են էներգիայի բարձր ծախսերի, բյուրոկրատիայի և աշխատուժի հետ կապված խնդիրները։
«Մենք չափազանց թանկ ենք էներգիայի ծախսերի առումով։ Մենք չափազանց թանկ ենք բյուրոկրատիայի և աշխատուժի առումով: Եթե մենք այս հարցերը չվերցնենք վերահսկողության տակ, ապա ավտոմոբիլային արդյունաբերությունը կգնա իր ճանապարհով, բայց ոչ աճով, ավելացված արժեքով և աշխատատեղերով Գերմանիայում»,- ասել է Մյուլերը։
Ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի նախագահը նաև նշել է, որ Գերմանիան մնում է էլեկտրական մեքենաների խոշորագույն արտադրողներից մեկը, սակայն ներքին այրման շարժիչների արգելքը և էլեկտրական մեքենաները լիցքավորելու ենթակառուցվածքի բացակայությունը մտահոգություն է առաջացնում ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների շրջանում։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնը նախատեսում է փակել Գերմանիայում գործող 10 գործարաններից երեքը, ինչպես նաև զգալիորեն կրճատել մնացածների աշխատանքը։ Բացի այդ, ընկերության կառավարման պլանները ներառում են աշխատավարձերի կրճատում և ամբողջ ստորաբաժանումների տեղափոխում արտասահմանյան աութսորսինգի:
Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերությունը կարող է մինչև 2035թ.-ը 190 հազար աշխատատեղ կրճատել

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























