Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում հուշարձան է բացվել՝ ի պատիվ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հանգուցյալ առաջնորդ Եվգենի Պրիգոժինի, հայտնում է BBC-ն։
Մայրաքաղաք Բանգիում կանգնեցվել է Պրիգոժինի և նրա աջ ձեռքի՝ Դմիտրի Ուտկինի հուշարձանը, որոնք երկուսն էլ մահացել են անցյալ տարի տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։
Պրիգոժինը պատկերված է զրահաբաճկոն հագուստով և դյուրակիր ռադիոկայանով, իսկ գործընկերոջ ձեռքին АК-47 ինքնաձիգ է:
Հայտարարության մեջ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ազգային ոստիկանությունը նշել է, որ հուշարձանը «Կենտրոնաֆրիկյան Հանրապետության և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների մի մասն է»: Հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել պաշտպանության նախարար Ռամո Կլոդ Բյուրոն և բարձրաստիճան զինվորականներ:





























