Դեկտեմբերի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի շենքում կայացավ Արմենիան Քարդ ընկերության վերաոճավորման` ռեսթայլինիգի միջոցառումը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց ArCa նոր հայեցակարգը, բրենդի նոր ոճը, լոգոն, արժեքները, նոր գաղափարախոսությունն ու ընկերության զարգացման հեռանկարները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կենտրոնական բանկինախագահը, ՀՀ բանկերի և վճարահաշվարարկային ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև հայկական խոշոր բիզնեսների ներկայացուցիչները:
Armenian Card-ի ռեսթայլինգի երեկոյիվայրի և կոնցեպտի ընտրությունը պատահական չէին ևպայմանավորված էին Armenian Card-ի էությամբ․ լինելով ՀՀ ազգային վճարային համակարգ` ընկերությունը միևնույն ժամանակ նորարար է, առաջադեմ և յուրահատուկ լուծումներ է առաջարկում իր գործընկերներին:
Իր խոսքի ընթացքում Արմենիան Քարդ ընկերության Գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Վարդան Խաչատրյանը նշեց. «Այսօր մենք սկիզբ ենք դնում ՀՀ վճարային համակարգի նոր փուլին` ներկայացնելով ArCa նոր հայեցակարգը: Սա ներառում է և´ նոր լոգոն, և´ նոր արժեքները, և´ նոր նախագծերն ու համագործակցությունները: Որպես ազգային վճարային համակարգ` մենք շարունակաբար ներկայացնելու ենք նոր առաջադեմ լուծումներ մեր գործընկերների համար: Դրանցից մեկն էլ հենց մի քանի օր առաջ մեկնարկած ArCa Pay գործիքն էր, որն այժմ ակտիվորեն կիրառվում ու ընդլայնվում է»։
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց․ «ԱրմենիանՔարդըշուրջ 25 տարիհայաստանյանֆինանսականկազմակերպություններին է տրամադրում որակյալ վճարահաշվարկային ծառայություններ, հանդիսանում է կամուրջ ՀՀ ներքին վճարումների փոխգործելիության առումով, ինչպես նաև առանցքային տեղ է զբաղեցնում գլոբալ համակարգերին՝ Հայաստանի միանալու գործում: ԱրՔա-նիրգործունեությանընթացքում միշտ էլ առանձնացելէ ժամանակակից, նորարարլուծումներիևպրոդուկտներիստեղծմամբուկիրառմամբ։ Այսօր մենք ակնկալում ենք զարգացման էլ ավելի բարձր տեմպ, ինչը նորշունչ կհաղորդի վճարումներիոլորտիտեխնոլոգիական առաջընթացին»։






























