Սպիտակագլուխ արծիվն այժմ պաշտոնապես համարվում է Միացյալ Նահանգների ազգային թռչունը՝ համաձայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Սուրբ Ծննդյան նախօրեին ստորագրված օրենսդրության, հայտնում է BBC-ն։
Սպիտակագլուխ արծիվը երկար տարիներ եղել է Միացյալ Նահանգների ազգային զինանշանը՝ հայտնվելով Միացյալ Նահանգների Մեծ կնիքի վրա, որն օգտագործվել է ամերիկյան փաստաթղթերում, սկսած 1782 թվականից։ Բայց այն պաշտոնապես չէր ճանաչվել որպես ազգային թռչուն, քանի դեռ Կոնգրեսն անցած շաբաթ չընդունեց օրինագիծը՝ ուղարկելով այն Բայդենին ստորագրության համար:
Այնուամենայնիվ, նախկինում ԱՄՆ-ում ոչ բոլորն էին համաձայնվում գիշատիչ թռչնի ազգային կարգավիճակի հարցում:





























