Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության մասին» համաձայնագրին:

Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռնում՝արտակարգ և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում լավագույնս օգտագործելու  Եվրոպական միության փորձն ու գիտելիքները։

Միևնույն ժամանակ, համաձայնագիրը հնարավորություն կստեղծի անվտանգության և պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։

Համաձայնագիրը կնպաստի եվրոպական կառույցների հետ ինտեգրման գործընթացի և երկկողմ գործընկերության զարգացմանը՝ ուժեղացնելու Հայաստանի Հանրապետության դիմակայնությունը արտակարգ իրավիճակների ոլորտում, կխթանի Հայաստանի Հանրապետությունից վերապատրաստման մեկնող անձնակազմի մասնագիտական աճը,արտակարգ և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում պատրաստվածության բարձրացումը։