ԱՄՆ նախագահ Բայդենը Կուբային հանել է ահաբեկչությանն աջակցող պետությունների ցուցակից, հայտնում է BBC-ն։
Դա տեղի է ունեցել նրա՝ նախագահականից հեռանալուց մի քանի օր առաջ։ Չորս տարի առաջ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ նույն կերպ Կուբան վերադարձրեց այս ցուցակ՝ պաշտոնը թողնելուց ընդամենը օրեր առաջ։
Ի պատասխան՝ Կուբան խոստացել է ազատ արձակել 553 բանտարկյալի՝ Վաշինգտոնի հետ պայմանավորվածության համաձայն։
ԱՄՆ-ն ակնկալում է, որ նրանց թվում կլինեն չորս տարի առաջ բողոքի ցույցերին մասնակցելու համար դատապարտվածները։ Բայդենի հայտարարության մեջ ասվում է, որ Կուբայի իշխանությունները վերջին վեց ամիսների ընթացքում ոչ մի կերպ չեն աջակցել միջազգային ահաբեկչությանը և վստահեցնում են, որ ապագայում էլ մտադիր չեն դա անել։





























