Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու եւ Գրատպության 500-ամյակի միջոցառումներին ընդառաջ` դեկտեմբերի 20-ին, ժամը 18:00-ին Երգի պետական թատրոնում (Խանջյան 13ա) տեղի կունենա «Անտարես» հրատարակչության «Արձակ-2011» պատմվածքի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակաբաշխության ավարտին Երգի պետական թատրոնը մասնակիցներին կներկայացնի Կոմիտաս «Եկել եմ» երաժշտական ներկայացումը:
«ԱՐՁԱԿ – 2011» պատմվածքի մրցույթի նպատակն էր հնարավորինս համակարգային պատկերացում ստեղծել արդի հայ պատմվածքի ժանրային նկարագրի մասին: Մրցույթին մասնակցել է 121 պատմվածք, որոնցից 19-ը ժյուրիի քվեարկության արդյունքում անցել են եզրափակիչ փուլ: Դրանցից էլ ընտրվել են 3 հաղթող պատմվածքները, որոնց հեղինակները կպարգեւատրվեն համապատասխանաբար` 300 հազար, 100 հազար եւ 50 հազար դրամով:




























