Վրաստանի խորհրդարանը քվեարկել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք (2004-2007թթ., 2008-2013թթ.) հանցագործություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու օգտին: Օրենսդիր մարմնի նիստը ուղիղ եթերով հեռարձակվել է:

Հանձնաժողովի ստեղծման մասին որոշման նախագիծը պաշտպանել է 83 պատգամավոր, ոչ ոք դեմ չի եղել: