Ուկրաինա ռուսական ներխուժման երրորդ տարելիցի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան եկել են մասնակցելու Ուկրաինայի գործընկերների գագաթաժողովին։

Ինչպես տեղեկացրել է ուկրաինական մամուլը, Եվրամիության կենտրոնական մարմինների ղեկավարներին կայարանում դիմավորել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը եւ արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Ուկրաինայի գործընկերների փետրվարի 24-ի գագաթաժողովին կմասնակցեն 13 երկրների ղեկավարներ, մասնավորապես՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներից, եւս 24-ը գագաթաժողովին կմասնակցի տեսակապով։