Կանադան Ուկրաինային կփոխանցի ևս 25 հատ LAV III հետևակի մարտական մեքենա: Կփոխանցվեն նաեւ F-16-ի 4 հատ ավիացիոն սիմուլյատորներ: Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Աջակցություն Ուկրաինային» լիագումար նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ համապատասխան զինատեսակները Ուկրաինա կհասնեն առաջիկա ամիսներին։
«Մենք նաև տրամադրում ենք 5 միլիարդ դոլարի առաջին տրանշը, որը ֆինանսավորվում է ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներով»,- հավելել է նա։





























