Նավթի գինը երեքշաբթի իջել է՝ կապված ՕՊԵԿ+-ի նավթի արդյունահանման աստիճանական աճ սկսելու որոշման հետ։
Երեքշաբթի ուժի մեջ կմտնեն նաեւ Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող ապրանքների 25 տոկոս մաքսատուրքերը:
Brent նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 71,17 դոլար, ինչը 0,45 դոլարով (0,63 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Երկուշաբթի այս պայմանագրերը նվազել են 1,19 դոլարով (1,6 տոկոս)՝ մեկ բարելը 71,62 դոլար։
WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներչում նվազել են 0,22 դոլարով (0,32 տոկոս)՝ մեկ բարելը 68,15 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 1,39 դոլարով (2 տոկոս)՝ մեկ բարելը 68,37 դոլար։





























