Բուլղարիայում, դեկտեմբերի 18-ին, Պազարջիկում տեղի է ունեցել «Սուրբ Ստեփանոս» եկեղեցու բացման արարողությունը եւ մատաղի օրհնություն:
Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվանից հայտնում են, որ այդ երկրի տարբեր տարածաշրջաններից ժամանել էին բազմաթիվ ուխտավորներ` մասնակցելու Եկեղեցու բացման արարողակարգին: Ներկա էին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, դեսպանատան դիվանագետ Աննա Սահակյանը, Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ պր. Ռուբեն Գրիգորյանը, հայ ազգային միությունների եւ կազմակերպությունների վարչական ներկայացուցիչներ եւ անդամներ, հոգեւոր այրեր եւ հավատավոր զավակներ, ինչպես նաեւ Պազարջիկի քաղաքային իշխանավորներ:
Պատարագից հետո կատարվել է մատաղի օրհնության կարգ: Սրբազան արարողությունից հետո տեղի է ունեցել եկեղեցու բարերար Նշան Պզտիկյանի ընտանիքի կողմից կազմակերպված պաշտոնական ճաշկերույթ` ի պատիվ դեսպան Արսեն Սհոյանի եւ աոաջնորդական տեղապահ Տ. Աբգար վրդ. Հովակիմյանի:




























