Թուրքիայի հայտնի ORC հետազոտական ընկերությունը հրապարակել է Թուրքիայի 26 նահանգներում 3400 անձի հետ արված սոցհարցումների արդյունքները։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ սոցհարցումների մասնակիցները «ո՞ր կուսակցությանը կընտրեիք եթե այս կիրակի լիներ ընտրությունները» հարցին, պատասխանել են հետեւյալ կերպ. «Ժողովրդահանրապետական կուսացություն» ՝ 29.3 տոկոս, «Արդարություն եւ զարգացում»՝ 28.9 տոկոս եւ «Ազգայնական շարժում»՝ 8.3 տոկոս։





























