Այսօր՝ նոյեմբերի 16-ին Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովը:

Միջոցառմանը, որի նպատակն է նպաստել «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրների հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցությանը, մասնակցում են Եվրամիության եւ հետխորհրդային վեց երկրների՝ Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մոտ 240 կազմակերպություններ:

Բացի այդ, համաժողովի նպատակն է ԵՄ արժեքների եւ սկզբունքների առաջ մղումը խորհրդային նախկին վեց հանրապետություններում: ԵՄ կողմից համաժողովին մասնակցում է Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտը, ԵՄ արտաքին կապերի կոմիսար Բենիտա-Ֆերերո-Վալդները, եւ ԵՄ Սոցիալ-տնտեսական հանձնաժողովի նախագահ Մարիո Սեպին: