Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները մշակել են համի ստեղծման փորձարարական տեխնոլոգիա՝ վիրտուալ իրականության մեջ օգտագործելու համար: Մինչ այժմ այդ խնդիրը չի լուծվել, և, ճիշտն ասած, չի հաջողվել։ Ընդսմին, ծրագրային ապահովման հրամանով արհեստականորեն համային զգացողություններ ստեղծելու թեմայով սա ամենաարդյունավետ և հաջող տարբերակն է:
Ճաշակի հիմնական խնդիրն այն է, որ դրա զգացողությունները ոչ միայն տարբեր են յուրաքանչյուր մարդու համար, այլ նաև տարբերվում են՝ կախված լեզվի հետ շփման ժամանակից: Ճաշի սկզբում համը կարող է փոխվել մինչև վերջ՝ համային բշտիկների գերբեռնվածության պատճառով, գրում է Текхульт-ը։ Ուստի դժվար թե հնարավոր լինի ստեղծել բոլոր սպառողներին համապատասխանող համերի գեներացման ունիվերսալ ալգորիթմ։
Ամերիկացի գիտնականները սովորական ճանապարհով են անցել՝ e-Taste կոչվող քիմիական բաժնաչափիչ ստեղծելով՝ խիստ ընդգված համերը նմանակելու համար: Գլյուկոզան պատասխանատու է քաղցրության, աղը՝ աղիության համար, կիտրոնաթթուն առաջացնում է թթվայնություն, մագնեզիումի քլորիդն էլ պատասխանատու է դառնության համար, իսկ մոնոսոդիումի գլուտամատը՝ ումամիի (բարձրասպիտակուցային միացությունների համ, որն առանձնանում է որպես ինքնուրույն, հինգերորդ համ և Չինաստանում ու Ճապոնիայում ավանդաբար օգտագործվում է որպես համեմունք-խմբ.) համար: Մնում է այդ նյութերի միկրոչափաբաժինները որոշակի համամասնություններով ներարկել անմիջապես լեզվին:
Եվ ահա, այստեղ սկսվում է ամենաբարդը: Ըստ հաշվարկների՝ ումամիի երկու չափաբաժինը մեկին աղի պետք է նմանի տապակած հավի համին, մինչդեռ մրգային հյութը երեք չափաբաժին թթու է և երկու չափաբաժին քաղցր: Սակայն բազում բազմազան հյութեր էլ կան, և հավը կարելի է տապակել տարբեր ձևերով, ուստի զարմանալի չէ, որ փորձի մասնակիցներին անընդհատ շփոթում էին զգացողությունները։ Պարզվեց, որ լիմոնադի պես պարզ բանը հեշտ է վերարտադրվել, բայց նույն սուրճը, նույնիսկ եթե նկարի հուշում լինի հենց քո աչքի առջև, անհամեմատ ավելի բարդ խնդիր էր:





























