Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​դադարեցնի մարտերը Գազայի հատվածում, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձվել, գրում է Times of Israel-ը։

«ՀԱՄԱՍ»-ը պետք է հասկանա, որ խաղի կանոնները փոխվել են, և եթե նա անհապաղ չազատի բոլոր պատանդներին, դժոխքի դարպասները կբացվեն, և նա կդիմակայի Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների ամբողջ ինտենսիվությանը օդում, ծովում և ցամաքում, մինչև այն ամբողջությամբ կոչնչացվի», -հայտարարել է Կացը Թել Նոֆ ավիաբազա կատարած այցի ժամանակ։

«Մենք չենք դադարեցնի պայքարը, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձվել հայրենիք, և չվերացվեն հարավի բնակչության համար բոլոր սպառնալիքները»,- ասված է Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարության մեջ:  

Հիշեցնենք, որ Իսրայելը խախտել է հրադադարը Գազայում՝ հարվածներ հասցնելով պաղեստինյան անկլավին։ Այս ռմբակոծությունների զոհ է դարձել առնվազն 404 մարդ։