Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Ֆինլանդիա՝ ռազմական օգնության շուրջ բանակցությունների մասնակցելու համար, հայտնում է BBCNews-ը։
Թելեգրամյան հաղորդագրության մեջ Ուկրաինայի նախագահը նշել է, որ հանդիպելու է Ֆինլանդիայի իր գործընկեր Ալեքսանդր Ստուբի, երկրի վարչապետ Պետերի Օրպոյի և պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ։
Ըստ Զելենսկու՝ հանդիպումները նվիրված են լինելու «պաշտպանությանն աջակցելուն, Ուկրաինայում զենքի արտադրության մեջ ներդրումներին և Ուկրաինայի եվրոպական ինտեգրմանը»։
Ֆինլանդիայի նախագահն իր հերթին հաստատել է, որ բանակցությունները կանցկացվեն չորեքշաբթի՝ նախագահական պալատում։





























