ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ նախատեսում է վերականգնել ավելի քան 24 հազար փորձաշրջան անցնող աշխատողների, որոնք աշխատանքից ազատվել են դաշնային աշխատուժի կրճատման ջանքերի շրջանակում, վկայում են երկուշաբթի ներկայացված դատական ​​փաստաթղթերը:

Ինչպես հաղորդում է NBC News-ը՝ 18 դեպարտամենտների և գործակալությունների պաշտոնյաները ստորագրված հայտարարություններ են ներկայացրել, որտեղ մանրամասն նկարագրված են իրենց թիմերի ջանքերը` դատարանի որոշումներին համապատասխան կրկին աշխատանքի ընդունելու աշխատանքից ազատված ծառայողներին:

Անցյալ շաբաթ երկու դաշնային դատավորներ վարչակազմին պարտավորեցրել են ժամանակավորապես վերականգնել աշխատանքից ազատված հազարավոր փորձաշրջանով  աշխատող ծառայողների:

Փաստաթղթերն առաջին ամբողջական հաշվետվությունն են նրա մասին, թե Թրամփի վարչակազմի կողմից փորձաշրջան անցնող աշխատողների զանգվածային կրճատումների հետևանքով քանի մարդ է կորցրել աշխատանքը, որոնք սովորաբար իրենց պաշտոններում եղել են երկու տարուց պակաս և քաղաքացիական ծառայությունում լիարժեք պաշտպանություն չունեն:

Սակայն վերականգնված աշխատակիցներից շատերն անմիջապես աշխատանքի չեն վերադառնա։ Փոխարենը, նրանք կտեղափոխվեն վարչական արձակուրդի, այդ թվում՝ Կրթության դեպարտամենտում և Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյում, լուծարման ենթակա նախատեսված երկու գործակալություններում և մի քանի այլ խոշոր դաշնային գերատեսչություններում:

Մի քանի պաշտոնյաներ հայտարարել են, որ աշխատողներին լրիվ դրույքով վերականգնելը զգալի բեռ կդնի նրանց գերատեսչությունների կամ գործակալությունների ուսերին՝ նշելով, որ աշխատակիցները պետք է նոր վերապատրաստում անցնեն և փաստաթղթեր ձևակերպեն, ինչպես նաև համապատասխան անվտանգության վկայականներ և պետական ​​սարքավորումներ ստանան:

Պաշտոնյաները հայտարարել են նաև, որ մինչև իրենց գերատեսչությունները և գործակալությունները աշխատում են փորձաշրջան անցնող աշխատակիցներին վերականգնելու ուղղությամբ, «վերաքննիչ որոշումը ազատված աշխատակիցների վերականգնումից անմիջապես հետո կարող է չեղարկել շրջանային դատարանի վճիռը»:

«Կարճ ասած, աշխատողները առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում բազմաթիվ փոփոխություններ կգան իրենց աշխատանքային կարգավիճակում», - հայտարարել են պաշտոնյաները:

Չարլզ Սփիցեր-Շտադտլենդերը՝ Դաշնային ավիացիոն վարչության փորձաշրջան անցնող աշխատակիցը, ով աշխատանքից ազատվել էր անցած ամիս՝ զանգվածային կրճատումների պատճառով, երեքշաբթի վերականգնվել է աշխատանքի, ըստ NBC News-ի՝ ասված է էլեկրոնային նամակում:

Էլեկտրոնայն նամակում նշվում էր, որ Տրանսպորտի դեպարտամենտը «վերացնում է» նրա նախնական դադարեցումը` համաձայն անցյալ շաբաթ Մերիլենդի ԱՄՆ շրջանային դատավոր Ջեյմս Բրեդարի կողմից տրված հրամանի: Սփիցեր-Շտադտլենդերը ևս փոխհատուցում կստանա, ասված է էլեկրոնային նամակում: