Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային պաշտպանության համալսարանին առընթեր ցամաքային ռազմական քոլեջում ելույթի ժամանակ Իսրայելն «ահաբեկչական պետություն» է անվանել:
Անդրադառնալով Գազայի հատվածին իսրայելական հարվածների վերսկսմանը՝ Էրդողանը նշել է, որ «անցած գիշեր Գազայի վրա իր դաժան հարձակումներով Սիոնիստական ռեժիմը հերթական անգամ ապացուցեց, որ այն անմեղ մարդկանց արյունով սնվող ահաբեկչական պետություն է»,- հայտնել է Անադոլու գործակալությունը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի ուժեղացնել դիվանագիտական ջանքերը «կոտորածը դադարեցնելու, հրադադարը վերականգնելու և խաղաղություն հաստատելու համար»։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իսրայելական վերսկսված հարվածների հետևանքով, վերջին գնահատականներով, առնվազն 404 մարդ է զոհվել։





























