Իմ այսօրվա հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ շատ լավ էր և արդյունավետ։ Դրա մասին այսօր՝ մարտի 18-ին, Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պայմանավորվեցինք անհապաղ զինադադարի մասին էներգետիկայի և ենթակառուցվածքների բոլոր ոլորտներում՝ գիտակցելով, որ արագ կաշխատենք հասնել ամբողջական հրադադարի և վերջիվերջո վերջ տալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին: Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ: Քննարկվել են խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր, ներառյալ այն փաստը, որ հազարավոր զինվորներ են մահանում, և թե՛ նախագահ Պուտինը և թե՛ նախագահ Զելենսկին կցանկանային տեսնել այդ ավարտը։ Հիմա արդեն գործընթացն ամբողջ ուժով գործարվել է, և մենք հույս ունենք, որ ի բարօրություն մարդկության՝ մենք կկատարենք մեր գործը»,- նշել է Թրամփը։




























