«Նախագահներ Թրամփը և Պուտինը նախօրեին խոսել են Ուկրաինայի պատերազմում խաղաղության և հրադադարի անհրաժեշտության մասին։ Երկու ղեկավարներն էլ համակարծիք են եղել, որ հակամարտությունը պետք է ավարտվի կայուն խաղաղությամբ և ընդգծել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը։ Դրա մասին այսօր՝ մարտի 19-ին, ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Նախագահ Թրամփը այսօր առավոտյան էլ զրուցել է նախագահ Զելենսկու հետ՝ համաձայնեցնելու համար Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ նրանց պահանջմունքների և ձգտումների առումով:

Ինչպես բազմիցս հայտարարել է նախագահ Թրամփը, թանկարժեք կյանքերը և փողը, որոնք Ուկրաինան և Ռուսաստանը ծախսում են այս պատերազմի վրա, ավելի լավ կլիներ ծախսել ժողովրդի կարիքների համար:

Այս զարհուրելի հակամարտությունը երբեք չէր սկսվի նախագահ Թրամփի օրոք:  Բայց նա վճռական է վերջ դնել դրան մեկընդմիշտ»,-ընդգծել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։