Դեկտեմբերի 26-ին, ժամը 1:25-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա փողոցի թիվ 14 շենքի 25-րդ բնակարանի բնակիչները շմոլ գազից թունավորում են ստացել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշված հասցեում հայտնաբերվել են 56-ամյա Դավիթ Մկրտչյանն ու 54-ամյա Սուսաննա Մանուկյանը, որոնց տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:




























