Ֆինլանդիայի գարեջրի գործարանները 6-օրյա գործադուլ կանցկացնեն, հայտնում է Yle-ն։

 Hartwall, Olvi և Sinebrychoff գարեջրի գործարաններում գործադուլը կսկսվի մարտի 23-ի երեկոյան և կտևի մինչև ուրբաթ՝ մարտի 28-ը։

Սննդի արդյունաբերության աշխատողների արհմիության բողոքի ակցիային մասնակցում է գրեթե հազար աշխատակից։

Աշխատանքային վեճում պետական ​​միջնորդ Յաննե Մեցյամյակին երեկ ասել է, որ աշխատանքային պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։

Նա վստահեցրել է, որ արհմիության և գործատուների միջև բանակցությունները կշարունակվեն, երբ հնարավոր դառնան։

Ավելի վաղ արտադրողները վստահեցրել էին, որ պատրաստվել են բողոքի ակցիային, ուստի խանութներին ու բարերին գարեջրի մատակարարումը չի խափանվի։