2009 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի ֆինանսների նախարարությունը տվել է շահումով խաղի կազմակերպման 5 եւ խաղատան 1 լիցենզիա:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շահումով խաղի կազմակերպման 2 լիցենզիա ուժը կորցրած է ճանաչվել: Նույն ժամանակահատվածում 500 հազար դրամի չափով տուգանք է կիրառվել շահումով խաղի կազմակերպչի, 1 միլիոն դրամ` խաղատան կազմակերպչի նկատմամբ:
2009թ. հոկտեմբերին այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 90 մլն դրամի չափով պետական տուրք, որից 65 մլն դրամը` շահումով խաղերի, 25 մլն դրամը` խաղատների գծով: Ս.թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 101 շահումով խաղի, 11 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:



























