Նոյեմբերի 21-ին կայանալիք Մանկական Եվրատեսիլ-2009-ի մասնակիցներն արդեն ժամանել են Կիեւ: Մրցույթին մասնակցում են 13 երկրների՝ Շվեդիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Կիպրոսի, Մալթայի, Բելգիայի, Մակեդոնիայի եւ Բելառուսի ներկայացուցիչները:

Ուկրաինան մրցույթում ներկայացնելու է հայազգի երգիչ, 11-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը: Մրցույթը վարելու են «Եվրատեսիլի» ուկրաինացի մեկնաբան Թիմուր Միրոշնիչենկոն եւ հայտնի երգչուհի Անի Լորակը: Մրցույթի բոլոր տոմսերն անվճար են, մինչեւ նոյեմբերի 14-ը դրանք կարելի էր պատվիրել օն-լայն ռեժիմով: Սակայն մոլեգնող «խոզի գրիպը» հարցականի տակ է դրել հանդիսատեսի մասնակցությունը: Պաշտոնական որոշումն այդ մասին կկայացվի նոյեմբերի 17-ին: