Ավստրալիայի հեռավոր քաղաքը, որը շուտով կզրկվի իր միակ բժշկից, առաջարկում է մինչև 680․000 ավստրալական դոլար կամ 428․000 ԱՄՆ դոլար աշխատավարձ՝ նոր թեկնածուի գրավելու համար, հայտնում է CBS News-ը:
Հեռավոր քուինսլենդական Ջուլիա Կրիկ քաղաքը, որի բնակչությունը կազմում է 500 մարդ, առաջարկում է նաև ավտոմեքենաների անվճար վարձույթ:
Ընտանեկան բժշկի այս աշխատավարձը մոտավորապես երկու անգամ բարձր է, քան նահանգի մայրաքաղաք Բրիսբենում:
Սակայն խնդիրն այն է, որ մոտակա խոշոր քաղաքը՝ Թաունսվիլը, գտնվում է մեքենայով յոթ ժամվա հեռավորության վրա: Մինչև Բրիսբեն մեքենայով հեռավորությունը ավելի քան 17 ժամ է:
Հավանական թեկնածուները պետք է նաև ծանոթ լինեն կիզիչ շոգին և արևադարձային միջատներին: Սակայն քաղաքի աշխատանքից հեռացող բժիշկը՝ Ադամ Լուիսը, կարծում է, որ իր իրավահաջորդը նույնպես կգտնի կյանքի ավելի հանգիստ տեմպ և հնարավորություն՝ սովորելու այն հմտությունները, որոնք նախկինում երբեք չի օգտագործել:
Լուիսը աշխատանքի էր ընդունվել Բրիսբենում 2022 թվականին, երբ Ջուլիա Կրիկը հայտնվեց երկրի թերթերի վերնագրերում՝ առաջարկելով 500․000 ավստրալական դոլար կամ մոտ 315․000 դոլար աշխատավարձ:





























