ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը մտադիր է Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսիին սննդակարգի նստեցնել, հայտնում է Axios-ը։

Խթանելով իր «Ամերիկան ​​կրկին առողջ դարձնենք» ծրագիրը՝ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Քենեդին Արևմտյան Վիրջինիայի նահանգապետին առաջարկել է սննդակարգի հետևել:

Մորիսին պետք է հրապարակավ կշռվի, երբ 30 ֆունտով նիհարի, հաղորդել է  լրատվամիջոցը:

«Ես պատրաստվում եմ նրան իսկապես խիստ ռեժիմի նստեցնել: Մենք պատրաստվում ենք նրան ստիպել խիստ սննդակարգի հետևել: Ձեռք բարձրացրեք, եթե ուզում եք, որ նահանգապետ Մորիսին ամիսը մեկ հրապարակավ կշռվի»,- շարունակել է նա ամբոխի ծափահարությունների ներքո։

 Քենեդին Արևմտյան Վիրջինիա էր ուղևորվել, որպեսզի խթաներ նահանգապետի բարեփոխումները, որոնք համաձեյնեցված են Ամերիկայում առոջությանը վնասող սննդամթերքի մասին իր հայտարարությունների հետ, հատկապես գերվերամշակված մթերքների և սննդային հավելումների մասին։

Արևմտյան Վիրջինիան առաջ է քաշել մի օրինագիծ, որն ուղղված է նրան, որ մարդկանց խանգարի գազավորված ըմպելիք գնել  SNAP կտրոններով, որոնք սովորաբար կոչվում են պարենային կտրոններ։ Գլխավոր իշխանությունը պատկանում է գյուղատնտեսության նախարարությանը, որը ղեկավարում է ծրագիրը։ Բայց Քենեդին պաշտպանել է այս բարեփոխումը սննդի ոլորտում։ Նահանգապետը խոստացել է նաև հասնել նրան, որ դպրոցական սննդից բացառվեն սննդային ներկանյութերն ու հավելումները։

Միջոցառմանը Մորիսին ասել է, որ ցանկանում է առողջ ապրելակերպ քարոզել և մտադիր է օրինակ ծառայել մյուսների համար: Նա Քենեդիին առաջարկել է դառնալ իր անձնական մարզիչը։