Ժողովրդահանրապետական կուսակցությունը պատրաստվում է իր «ամենամեծ անվստահության քվեն» ներկայացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Այդ նպատալով նա արշավ է սկսում արտահերթ ընտրությունների անցկացման օգտին ստորագրահավաքի համար։
Բուն կուսակցությունում նոր նախագահական ընտրությունների վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերը։ Կուսակցությունը չունի բավարար աջակցություն խորհրդարանում գործընթացը նախաձեռնելու համար, և, հետևաբար, հույսը դնում է փողոցային բողոքի ցույցերի ուժի վրա, գրում է Коммерсант-ը։ Երկրի իշխանությունները զիջումների գնալու պատրաստակամություն դեռ չեն դրսևորել։
Սա առաջին անգամը չէ, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների կոչեր են հնչում Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից, սակայն այժմ դրանք հստակ ուրվագծեր են ձեռք բերել։
Երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «ամենամեծ անվստահություն» հայտնելու քարոզարշավ սկսելու մտադրության մասին։
«Մենք պատրաստ ենք հունիսին անցկացվելիք ընտրություններին, եթե ոչ հունիսին, ապա նոյեմբերի առաջին կեսին, դուրս եկեք և մրցեք մեր թեկնածուի հետ»,-հայտարարել է նա։





























