ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայն սպառման ապրանքների շուկայում գործող խոշոր տնտեսվարողներին խիստ վերահսկողոթյան տակ է պահելու։ Այս մասին որոշում ընդունվեց նոյեմբերի 17-ին կայացած հանձնաժողովի նիստում։ Զեկուցողները նշեցին,որ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ բենզինի, դիզելային վառելիքի, կարագի, շաքարավազի, բուսական յուղի շուկաներում վերջին շրջանում գների աճի միտում կա։ Շուկայում այս ապրանքների իրացմամբ զբաղվող առավել խոշոր ընկերությունները, նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահտավածում գների ցանկացած փոփոխության դեպքում, պետք է 2-օրյա ժամկետում փոփոխության պատճառը հիմնավորեն նաեւ հանձնաժողովում։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասնագետները շուկայում մոնիտորինգ կանցկացնեն։ Այսպիսով հանձնաժողովը նպատակ ունի կանխել ամանորի նախօրեին ապրանքների գների չհիմնավորված բարձրացման ամենամյա հայտնի երեւույթը։
Տեղադրություն


























