Որպես հարգանքի նշան Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի հիշատակի նկատմամբ, ես սույնով հրամայում եմ, որ հուղարկավորության օրը՝ մինչև մայրամուտը ԱՄՆ դրոշը ծածանվի Սպիտակ տանը և ամբողջ Միացյալ Նահանգներում և նրա տարածքներում և տիրույթներում: Դրա մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես հրամայում եմ նաև, որ նույն ժամանակահատվածում ԱՄՆ դրոշները խոնարհվեն Միացյալ Նահանգների բոլոր դեսպանատներում, դիվանագիտական առաքելություններում, հյուպատոսական հաստատություններում և արտերկրում գործող այլ գերատեսչություններում, ներառյալ բոլոր ռազմական գերատեսչությունները, ռազմածովային նավերն ու կայանները», -շեշտել է նա:
Թրամփը նաև հանգուցյալ Հռոմի պապին անվանել է «լավ մարդ» Սպիտակ տանը Սուրբ Զատիկի տոնակատարության ժամանակ։





























