Գերմանիան պատրաստ է աջակցել Ուկրաինային հինգշաբթի օրը Ստամբուլում կայանալիք հնարավոր բանակցությունների ժամանակ, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։
«Դաշնային կառավարության կողմից կա ներկա գտնվելու պատրաստակամություն, և սա ներկայումս համաձայնեցման փուլում է։ Ըստ էության, խոսքը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին։ Սակայն, եվրոպացի գործընկերները, այնուամենայնիվ, աջակցություն կցուցաբերեն», - երկուշաբթի օրը կառավարության ճեպազրույցի ժամանակ ասել է Կոռնելիուսը։
Հարցին, թե հնարավո՞ր են Ստամբուլում բանակցություններ, եթե հրադադար չհաստատվի, կաբինետի ներկայացուցիչը պատասխանեց, որ այս հարցի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Ուկրաինան։
«Ռուսաստանը հստակ առաջարկ ունի Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ։ Ուկրաինան պետք է որոշի՝ արդյոք կընդունի՞ այս առաջարկը բանակցությունների այս ձևաչափով», - հավելեց Կոռնելիուսը։





























