Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սպասվող բանակցությունների ֆոնին եվրոպացի պաշտոնյաները, ենթադրաբար, կարող են ժամանել Ստամբուլ՝ ըստ ամենայնի, ապահովելու համար, որ ուկրաինական կողմը պատրաստ է բանակցությունների, գրում է բրիտանական The Guardian թերթը։
«Հնարավոր է, որ որոշ եվրոպացի պաշտոնյաներ ևս ներկա լինեն Ստամբուլում՝ ապահովելու համար, որ ուկրաինական բանակցային թիմը պատրաստ լինի պոտենցիալ կարևոր բանակցություններին, որոնց համար համեմատաբար քիչ նախապատրաստություն է եղել»,-պնդում է պարբերականը։





























