Ռուս հայտնի կինոռեժիսոր Պյոտր Տոդորովսկին նոյեմբերի 17-ի առավոտյան սրտի նոպայով հոսպիտալացվել է։
Առաջին օգնություն ստանալուց հետո, Տոդորովսկու կնոջ խոսքով, նա իրեն լավ է զգում։
Մանրազնին հետազոտությունից հետո, ինչպես հայտնում է «Ռոսբալտը», բժիշկները նրան վերականգնողական թերապիա են նշանակել։
Բժիշկների խոսքով, ռեժիսորն իրեն լավ է զգում, բայց իրենք անհանգստանում են նրա վիճակի համար։ Այս նույն կլինիկայում ռեժիսորը երկու անգամ սրտի վիրահատության է ենթարկվել։



























