Ֆրանսիան ուշադիր հետևում է տարածաշրջանում անվտանգության իրավիճակի սրմանը՝ Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Х սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։
«Ֆրանսիան ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին՝ սերտորեն համագործակցելով իր գործընկերների հետ։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին գործել զսպվածությամբ և խուսափել ցանկացած սրացումից, որը կարող է խաթարել տարածաշրջանային կայունությունը։ Մեր քաղաքացիների անվտանգությունը և մեր շահերի պաշտպանությունը տարածաշրջանում մեր գերակա խնդիրներն են», - հայտարարության մեջ ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:
Բարոյի խոսքով՝ Ֆրանսիան «բազմիցս խորը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ»։
«Մենք վերահաստատում ենք Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվելու ցանկացած հարձակումից։ Կարևոր է ներգրավել բոլոր դիվանագիտական ուղիները՝ լարվածության թուլացմանը նպաստելու համար։ Ֆրանսիան լիովին պատրաստ է նպաստել այս ջանքերին», - իր հայտարարության մեջ ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։





























