Ոստիկանության Արթիկի բաժնում հունվարի 13-ին, հաղորդում էր ստացվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, մի խանութի դրամարկղից գողացել են 70.000 դրամ եւ ծխախոտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին պարզվել է, որ գողությունը կատարել են 17-ամյա Սարգիս Մ.-ն եւ նրան հասակակից Ալեքսանդր Հ.-ն ու Աղասի Բ.-ն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: