Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 15-րդ կմ-ին, այսօր` հունվարի 16-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց 220» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: