2011 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իրականացրել է 25 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 7 երկրի ղեկավար:
Ինչպես նշված է ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ հաշվետվությունում, ԱԺ նախագահի մակարդակով տեղի է ունեցել 8 փոխայցելություն, Հանրապետության վարչապետի՝ 12 փոխայցելություն: Արտգործնախարարը կատարել է 39 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 14 արտգործնախարար եւ միջազգային կազմակերպության ղեկավար:



























