Երեւան-Սեւան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում («Չայնիի» ոլորաններ) այսօր` հունվարի 17-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 03 ՏՏ 938 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել հարակից ձորը, ինչի հետեւանքով վարորդ, 34-ամյա Տիգրան Ջուլյանը (երեւան քաղաքի բնակիչ) տեղում մահացել է:




























