Հունվարի 17-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ 1-ին կարգի հաշմանդամ Մարիետա Բեկնազարյանի` Տավուշի մարզի  Իջեւան քաղաքի Մեհրաբյան փողոցի թիվ 42 տունը գտնվում է վթարային վիճակում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության  օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ 1 հարկանի (կառուցված 1977թ. խամքարային, կիր-ավազային շաղախով, 13×4×2.5մ.) տան հետեւի հողազանգվածի փլվածքի հետեւանքով կրող պատերի վրա առաջացել են ուղղաձիգ ճաքեր, փայտե հատակը, առաստաղը եւ դռները ձեւափոխվել են. վտանգավոր է բնակեցման համար: 

Դեպքի մասին տեղյակ են  պահվել համապատասխան կառույցները: