Արմավիրի մարզի 3 համայնքներում, փետրվարի 12-ին տեղի են ունենալու գյուղապետի ընտրություններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի նախագահ Գայանե Սուքիասյանը:

Նրա խոսքով, Դալարիկում համայնքի ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Պարգեւ Սաղաթելյանը եւ անկուսակցական Վարդան Պողոսյանը: Ալաշկերտ գյուղում թեկնածուներն են անկուսակցական Վահրամ Եղիազարյանը եւ գործող գյուղապետ,  ՀՀԿ-ական Կարեն Հովհանիսյանը, իսկ Նորապատում`  գործող գյուղապետ Սամվել Ղազարյանը, ով  առաջադրվել է կուսակցության կողմից եւ անկուսակցական Էդգար Ղազարյանը: