Աբովյան փողոցի մայթերին տեղադրված ժամանակավոր շինություններն ապամոնտաժելու եւ մայթերն ազատելու  նպատակով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, դեռ անցյալ տարվա դեկտեմբերից բանակցություններ էին ընթանում տնտեսվարողների հետ։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությամբ՝  տնտեսվարողների մի մասը դեռեւս դեկտեմբերին ինքնակամ ապամոնտաժեց իրեն պատկանող ժամանակավոր շինությունները։  Մասնավորապես ապամոնտաժվել են Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում, Կաթողիկե եկեղեցու հարակից հատվածում, «Մոսկվիչկա» խանութի հարեւանությամբ տեղադրված ժամանակավոր շինությունները։ Ներկայում աշխատանքներ են ընթանում եւ ապամոնտաժվում է Աբովյան փողոցի վերին հատվածում տեղակայված եւս 4 ժամանակավոր շինություն։