Արդար ընտրությունների հարցը համլետյան լինել-չլինելու նման այս ժողովրդի, այս երկրի գլխին կանգնած է, ինչը գիտակցում է թե’ իշխանությունը, թե’ ընդդիմությունը: Այս մասին, այսօր` հունվարի 20-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նկատեց ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Նա հիշեցրեց, որ 2 անգամ ընտրությունների ընթացքում Շենգավիթի վարչական շրջանում շտաբի պետ է եղել եւ հասցրել է ծանոթանալ, թե տվյալ շրջանում ովքեր են «զոն նայողները», ովքեր ակտիվորեն մասնակցում են ընտրական գործընթացներին, ոմանք նույնիսկ` ընտրվում պատգամավոր:
«Յոնջլախ» թաղամասում` «Կադիլակ Սերոժն» է (Շենգավիթի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյան-խմբ), Նորագավիթում` «Կարամելի Հարութը» (ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյան-խմբ) եւ այլն եւ այլն: Ուզում եմ ասել, որ սրանից ձերբազատվելու համար գուցե ճիշտ է ընտրությունների գնալ համամասնական ընտրակարգով: Եթե խնդիրը լինի զուտ քաղաքական գործընթացներում, կուսակցությունները իրենց հաշիվները կմաքրեն»,- կարծիք հայտնեց Սուրեն Աբրահամյանը:




























