Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 15-ից 21-նընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1300 կրակոց:
Խախտումների հաճախականությունն առավել ինտենսիվ բնույթ է կրել հունվարի 18-ին եւ 19-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ արձակելով շուրջ 700 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխանգործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:




























