Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում խուզարկության դեպքով ձերբակալված փաստաբանը Արմեն Օհանյանն է, գրում է ArmLur. am–ը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանը բերման է ենթարկվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները վարչական դատարանում խուզարկություններ են իրականացրել Ղազարյանի աշխատասենյակում, ինչից հետո ձերբակալել նրան։Քննիչները երեք դատավորի աշխատասենյակներում և բնակարաններում են խուզարկություններ իրականացրել։  

Ըստ լրատվամիջոցների՝ խուզարկություններ են իրականացվել նաև դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում ու բնակարաններում։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ  իրավապահները մի շարք դատավորների տներում, աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացնում։ Մասնավորապես, խուզարկություններ են իրականացվում դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում։ Խուզարկություններ են իրականացվել նաև Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում։

Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին. «Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով  կաշառք ստանալու փաստի առթիվ  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Ձերբակալվել  են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»։